211652_close_icon
views-count4112 դիտում article-date 10:01 19-09-2017

Վրաստանի ԱԳ նախարարը խոստացել է օրերս ուղարկել Սերգեյ Մինասյանի՝ Վրաստանում ՀՀ դեսպանի ագրեմանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է նաև Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման հարցը: Մեր հավաստի տեղեկություններով՝ վրաց ԱԳ նախարարը խոստացել է օրերս ուղարկել Կովկաս ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի ագրեմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր