211652_close_icon
views-count4079 դիտում article-date 09:52 19-09-2017

Նախկինները հանդիպումներ են ունեցել Սերժ Սարգսյանի հետ. ճշտել անելիքներն ու ակնկալիքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական թևի նախկին պատգամավորները հերթով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման են գնում՝ փորձելով ճշտել իրենց ապագան: Սակայն այդպես էլ հստակ պատասխան չեն ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ս. Սարգսյանին վերջերս հանդիպել են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ ընկերության սեփականատերը և նախկին ԲՀԿ-ական, վերջին ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը: Ս. Սարգսյանը խորհուրդ է տվել սպասել մինչև հաջորդ տարվա ապրիլ, երբ նոր Սահմանադրության պարագայում կորոշվի նոր կառավարությունը, որից հետո նոր պարզ կդառնա, թե ում ինչ պաշտոն կտա: Այդ հանդիպումը, բնականաբար, չի գոհացրել նախկին պատգամավորներին, բայց նրանք այլ բան չունեն անելու, քան էլի սպասելը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր