211652_close_icon
views-count3487 դիտում article-date 09:36 19-09-2017

Ինդոնեզիայում կանխել են նախագահի դեմ նախապատրաստված մահափորձը

Ինդոնեզիայի ոստիկանությունը կանխել է երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյի դեմ նախապատրաստված մահափորձը, ինչի առնչությամբ ձերբակալվել է 1 տղամարդ։ Այդ մասին հայտնում է Strait Times թերթը։ Ձերբակալության պահին, ըստ թերթի տվյալների, 31-ամյա տղամարդու մոտ եղել է 5 «Մոլոտովի կոկտեյլ»։ Իրավապահները վերջինիս ձերբակալել են երկրի Արևմտյան Յավա նահանգի Չիրեբոն քաղաքի Փենգունգ օդանավակայանում, որտեղ մշակութային փառատոնին մասնակցելու համար ժամանել էր նախագահ Վիդոդոն։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը տեղի «Ջեմաա Անշարութ Դաուլա» ահաբեկչական խմբավորման անդամ է։ Խմբավորումը սերտ կապեր ունի նաև «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման հետ։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բացի «Մոլոտովի կոկտեյլներից», տղամարդու մոտից առգրավվել են ատրճանակ և երկտող՝ ահաբեկչական բովանդակությամբ։

Նմանատիպ նյութեր