211652_close_icon
views-count68802 դիտում article-date 22:39 18-09-2017

80-ամյա պապիկը հայտնել է քննիչներին, որ կնոջը հուղարկավորելու համար Գյումրու «Հավերժ հիշատակ» թաղման բյուրոյի տնօրենը իրենից հափշտակել է 1800 դոլար

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում այս տարվա օգոստոսսի 30-ին ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը» փաստով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ, 80-ամյա Մարտունիկ Շահբազյանը հայտնել է, որ 2016 թ.-ին կնոջ՝ Կիմա Բոդյուկյանին Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատանը հուղարկավորելու համար Գյումրի հայանքի «Հավերժ հիշատակ» Փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, 59-ամյա Կոստիկ Ավետիսյանին տվել է 1800 ԱՄՆ դոլար՝ հողատարածք հատկացնելու համար: Գումարին Կ. Ավետիսյանը մի խումբ անձնանց հետ խաբեությամբ իրենից տիրացել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր