211652_close_icon
views-count39008 դիտում article-date 20:29 18-09-2017

Խոշոր չափի գողություն Մարալիկ քաղաքում. 44-ամյա տիկնոջ տանից թալանել են 3 մլն 500 հազար դրամի ոսկյա, արծաթյա զարդեր և գումար

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի քննչական բաժնում խոշոր չափի գողության փաստով քննիչ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարալիկ քաղաքի Թումանյան փողոցի բնակյչուհի, 44-ամյա Նատաշա Բ.-ն դիմել է Ոստիկանության Անիի բաժին և հայտնել, որ սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան նախամուտքի պատուհանը, այնուհետև մտել տուն և այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր, 55 հազար դրամ, 300 հազար ՌԴ ռուբլի, և 1000 ԱՄՆ դոլար: Նշված հասցե են մեկնել Ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը ՝ Անիի ոստիկանապետ Էդգար Հովհաննիսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Նատաշա Բ.-ն ոստիկաներին հայտնել է, որ ինքը կրել է 3 մլն 500 հազար դրամի վնաս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածի ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր