211652_close_icon
views-count5996 դիտում article-date 20:01 18-09-2017

«Բավարիան» մի քանի ամսով կորցրեց Նոյերին

«Բավարիան» երկար ժամանակով կորցրեց իր ավագ Մանուել Նոյերին: 31-ամյա դարպասապահը ձախ ոտքի լուրջ վնասվածք է ստացել և վիրահատվելու է: Վնասվածքի պատճառով Նոյերը մի քանի ամիս չի խաղա: Նախորդ մրցաշրջանի վերջնամասը Նոյերը նույնպես բաց էր թողել վնասվածքի պատճառով, որստացել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ «Ռեալի»հետ խաղում (2:4): «Բավարիայի» պահեստային դարպասապահ Սվեն Ուլրայխը այս մրցաշրջանում արդեն խաղադաշտ է մտել Գերմանիայի Սուպերգավաթի և Գավաթի համար հանդիպումներում:

Նմանատիպ նյութեր