211652_close_icon
views-count6348 դիտում article-date 21:22 18-09-2017

«Մշակութային կանգառ». Հայաստանի անկախության 26-ամյակի կապակցությամբ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Լոռու մարզում

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` սեպտեմբերի 21-ին ՀՀ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ելույթ կունենա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Համերգը, որով կեզրափակվեն երգչախմբի 2017 թ. «Մշակութային կանգառ» ծրագրով նախատեսված ելույթները, նվիրվում է Հայաստանի անկախության 26-ամյակին: Հիշեցնենք, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 98 համայնքում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը»:

Նմանատիպ նյութեր