211652_close_icon
views-count14173 դիտում article-date 19:34 18-09-2017

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ. այցի ընթացքում Նախագահը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության Նախագահը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի ընթացքում Նախագահ Սարգսյանը նաև հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են Հանրապետության Նախագահի այլ երկկողմ հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր