211652_close_icon
views-count49402 դիտում article-date 18:47 18-09-2017

Լոռու մարզում բախվել են Ford Transit-ն ու 06-ը. գիշերային ակումբի պարուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1.7-րդ կմ հատվածում՝ «Ռոսիա» գիշերային ակումբի հարևանությամբ, բախվել են Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 33-ամյա Վահե Յարիբեկյանի վարած Ford Transit մակնիշի 35 ՍV 942 համարանիշի և Վանաձոր քաղաքի Խորենացու փողոցի բնակիչ, 21-ամյա Մարտուն Սիրադեղյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 36 ՏՕ 413 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Մ.Սիրադեղյանն ու նրա ուղևոր, 30-ամյա Հրանուշ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարատկի 5-րդ վաշտի ծառայողները՝ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի ավագ տեսուչ Սաֆարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Հ. Մանուկյանը աշխատում է «Ռոսիա» գիշերային ակումբում՝ որպես պարուհի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր