211652_close_icon
views-count14301 դիտում article-date 18:22 18-09-2017

«Բարսելոնան» ծանր կորուստ ունեցավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ծանր վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում՝ «Խետաֆեի» հետ խաղում (2:1): 20-ամյա ֆրանսիացին ձախ ազդրի մկանն է վնասել, որի լիարժեք ապաքինման համար կպահանջվի մոտ 4 ամիս: Դեմբելեն այսօր մեկնել է Ֆինլանդիա, որտեղ կվիրահատվի: Նրան ուղեկցում են ընտանիքի անդամներն ու «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռիկարդ Պրունան: Վիրահատությունը կիրականացվի Հելսինկիում, այն կանցկացնի բժիշկ Սակարի Օրավան, որի մոտ ժամանակին վիրահատվել են Դևիդ Բեքհեմը, Խոսեպ Գվարդիոլան և Տոմաս Վերմալենը: Բուն վիրահատությունը ծանր չի համարվում: Դեմբելեն կարող է ավելի շուտ շարք վերադառնալ, շատ բան կախված է նրա օրգանիզմից: Ներկա պահին Դեմբելեն հատուկ սայլակով է շարժվում, քանի որ նրան հակացուցված է քայլելը և վնասված ոտքը նույնիսկ չնչին ծանրաբեռնվածության ենթարկելը: Դեմբելեն ընդամենը երկրորդ անգամ էր «Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղադաշտ մտել և նրա վնասվածքը ծանր կորուստ է կատալոնացիների համար, որոնք գրեթե 120 մլն եվրո էին վճարել ֆրանսիացու համար և մեծ հույսեր էին կապում, որ նա կկարողանա փոխարինել Նեյմարին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր