211652_close_icon
views-count7284 դիտում article-date 16:16 18-09-2017

Նոր կանոններ՝ Տաջիկստանում. արգելվել է «3 մանեթանոց լացը»

Տաջիկստանի՝ կրոնական հարցերով կոմիտեն մի շարք փոփոխություններ է մտցրել սգո արարողությունների մասին կանոնագրքում, հաղորդում է «Ասիա +»-ը։ Այսպես, գլխավոր փոփոխությունը համարվել է այն, որ այսուհետ սգո արարողության ժամանակ թույլատրելի կլինի լացելը, սակայն ոչ բարձր ձայնով և առավել ևս՝ ոչ բղավոցներով։ Արգելվել է գլուխը գետնին հարվածելը, մազերը քաշելը, դեմքը ճանկռոտելը, ինչպես նաև նշված արարողության ժամանակ հատուկ լացողներ վարձելը, ինչպես արվում էր նախկինում։ Բացի այս ամենից, արգելվել են, այսպես կոչված, «յոթ»-ը, «ինքնահող»-ը, «քառասունք»-ը, «տարի»-ն և մի շարք այլ արարողություններ։

Նմանատիպ նյութեր