211652_close_icon
views-count4829 դիտում article-date 15:41 18-09-2017

Կրեմլը պարզաբանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Պուտինի չմասնակցելու պատճառը

Ոչ մի տարօրինակ բան չկա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային Վլադիմիր Պուտինի չմասնակցելու մեջ։ Այսպես է պարզաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պուտինի բացակայությունը ասամբլեայում, հաղորդում է lenta.ru-ն։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկը չափազանց հագեցած է, ինչն էլ նրան թույլ չի տվել ներկա գտնվել ասամբլեային։ Պեսկովը հավելել է, որ Մոսկվան միշտ ընդունում է կազմակերպության նշանակալի դերը համաշխարհային գործերում, իսկ ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ շեշտել է այդ մասին։

Նմանատիպ նյութեր