211652_close_icon
views-count7104 դիտում article-date 14:55 18-09-2017

Իրանի ռազմավարությունը աշխարհի հետ ակտիվորեն փոխգործակցելն է. Ռուհանի

Նյու Յորք ժամանելուն պես Ջոն Քեննեդու անվան միջազգային օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ռազմավարությունը աշխարհի հետ սերտորեն փոխգործակցելու մեջ է կայանում, հաղորդում է IRNA գործակալությունը։ «Այցելության ընթացքում մենք հանդիպումներ ենք ունենալու մի շարք երկրների ղեկավարների, էլիտայի ներկայացուցիչների, իսլամական երկրնրի հոգևոր առաջնորդների, ինչպես նաև ամերիկյան լրատվամիջոցների ու Նյու Յորքում բնակվող իրանցիների հետ։ Բանակցություններ ենք վարելու եվրոպական, ասիական ու լատինաամերիկյան երկրների ղեկավարների հետ»,-ասել է Իրանի նախագահը։ Վերջինս հույս է հայտնել, որ հանդիպումներն արդյունավետ են լինելու Իրանի շահերի առումով և միջազգային մակարդակով համագործակցության ուղղությամբ լուրջ քայլեր են արվելու։ Ռուհանին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բաց նստաշրջանում ելույթով է հանդես գալու, որի ժամանակ ներկայացնելու է տարածաշրջանային ու միջազգային հարցերով Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը։

Նմանատիպ նյութեր