211652_close_icon
views-count2583 դիտում article-date 14:39 18-09-2017

Հրվ. Կորեայի նախագահը վստահ է, որ ճնշման միջոցով հնարավոր է ստիպել Փհենյանին հրաժարվել իր միջուկային ծրագրից

Կորեայի Հանրապետությունը ճնշում գործադրելու միջոցով կպարտադրի Հյուսիսային Կորեային հրաժարվել իր հրթիռային-միջուկային ծրագրից։ Այդ մասին տեսաուղերձ է տարածել այսօր Հրվ. Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը՝ Սեուլում տեղի ունեցած Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային պետությունների զինված ուժերի հրամանատարական կազմերին։ Ինչպես հաղորդում է Tass-ը, Ինը նշել է, որ Փհենյանը պետք է հասկանա, որ երկխոսությունը և համագործակցությունն են և ոչ հրթիռներն ու ատոմային ռումբերը, որ կարող են միակ ճանապարհը լինել անվտանգությունը ապահովելու և պայծառ ապագա կերտելու հարցում։ Նա կրկին ընդգծել է, որ Փհենյանի հրթիռային սադրանքների համար Սեուլը հասնելու է հարևան երկրի դաժան պատժին։ «Այդկերպ վարվելով՝ մենք հյուսիսային հարևանին այլ ելք չենք թողնի, և նա ստիպված կլինի հրաժարվել միջուկային ու հրթիռային սպառազինություններից»,-վստահեցրել է Հրվ. Կորեայի նախագահը։

Նմանատիպ նյութեր