211652_close_icon
views-count4773 դիտում article-date 14:26 18-09-2017

Մեծ Բրիտանիան «Թայֆուն» կործանիչներ կվաճառի Քաթարին

Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի է ունեցել Քաթարի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Խալիդ ալ-Աթիայի և Մայքլ Ֆալլոնի հանդիպումը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քաթարի ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ռազմական համագործակցության շրջանակներում և տարածաշրջանում իրադարձությունների ֆոնին պայմանավորվածություն է ձեռք բերվել Միացյալ Թագավորության կողմից Քաթարին «Թայֆուն» տիպի կործանիչներ վաճառելու շուրջ։ Ըստ այդմ, Քաթարին կվաճառվի 24 միավոր նշված բազմաթիրախային կործանիչներից։

Նմանատիպ նյութեր