211652_close_icon
views-count3116 դիտում article-date 13:38 18-09-2017

Սիրիայում և Իրաքում մոտ 500 ռուսաստանցի երեխա է գտնվում. վիճակագրություն

Ռուսաստանի՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով պաշտոնակատար Աննա Կուզնեցովան հայտնել է, որ ներկա պահին Իրաքում և Սիրիայում Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխված 445 երեխա կա։ Նրանք գտնվում են մարտական գործողությունների գոտիներում, հաղորդում է Ria Novosti-ն։ Պաշտոնակատարի տվյալներով՝ երեխաների գրեթե 1/3 մասը 3 տարեկանից ցածր են։ Օմբուդսմենը պարզաբանել է, որ տվյալների բազայում են ներառված ոչ բոլոր երեխաների տվյալները։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը հասնում է 500-ի։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում տեսանյութ էր տեղադրել Ռուսաստանից դուրս բերված երեխաների մասին, որոնց ծնողներն անցել են ԻՊ-ի կողմը։ Տեսանյութը արվել էր Բաղդադում գտնվող մանկատանը և պատմում էր նշված երեխաների մասին։ Այդկերպ Կադիրովը հույս էր հայտնել, որ լքված երեխաների հարազատները կճանաչեն նրանց և կստանձնեն վրջիններիս խնամքը։

Նմանատիպ նյութեր