211652_close_icon
views-count3739 դիտում article-date 10:27 18-09-2017

Նյու Յորքում տեղի է ունեցել Լավրովի ու Թիլլերսոնի հանդիպումը. քննարկվել են Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը քննարկել են Սիրիայի հակամարտության, ինչպես նաև մինսկյան համաձայնագրերի իրագործման հարցում փոխգործակցելու հեռանկարները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Ria Novosti-ն։ «Նյու Յորքում կայացել է արտգործնախարար Լավրովի և պետքարտուղար Թիլլերսոնի հանդիպումը։ Կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի հարցում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում այլ ճգնաժամային իրավիճակնեում փոխգործակցելու հեռանկարները։ Քննարկվել է նաև Ուկրաինայի հարցով մինսկյան համաձայնագրերի իրագործումը»,-ասել է Զախարովան։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, հանդիպումը կազմակերպվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ և կրել է ոչ պաշտոնական բնույթ։

Նմանատիպ նյութեր