211652_close_icon
views-count5958 դիտում article-date 23:04 17-09-2017

Թրամփը Կիմ Չեն Ընին «հրթիռային մարդ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին «հրթիռային մարդ» է անվանել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` Թրամփն այս բառակապակցությաունն օգտագործել է իր Twitter-ում: «Նախօրեին զրուցել եմ Հարավային Կորեայի նախագահի հետ: Հարցրել եմ նրան, թե ինչպես է «հրթիռային մարդը» (ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը): ԿԺԴՀ-ում երկար հերթեր են գոյանում բենզինի համար: Շատ վատ է», - Twitter-ի իր էջում գրել է Թրամփը: Սպիտակ տունը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ամերիկացի և հարավկորեացի առաջնորդները քննարկել են Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը, որն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով: Երկու առաջնորդն էլ ընդգծել են, որ ԿԺԴՀ-ն շարունակում է մարտահրավեր նետել միջազգային հանրությանը նույնիսկ այն ժամանակ, երբ ՄԱԿ-ը լրջագույն կերպով դատապարտել է Փհենյանի կողից շարունակվող սադրանքները: Իսկ ԿԺԴՀ-ում բենզինի հերթեր սկսել են գոյանալ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցների հայտարարությունից հետո :

Նմանատիպ նյութեր