211652_close_icon
views-count23428 դիտում article-date 18:29 17-09-2017

Ատլանտյան երկրին է մոտենում «Մարիա» նոր արևադարձային փոթորիկը

Օդերևութաբանները հայտարարել են, որ Կարիբյան ավազանում գագաթնակետին է հասել փոթորիկների շրջանը: Այժմ այնտեղ հասունանում է նուր` «Մարիա» արևադարձային փոթորիկը: Այդ մասին գրում է Interfaxs-ը: Այժմ նրա էպիկենտրոնը գտնվում է Փոքր Անտիլյան կղզիներից հազար կիլոմետր հեռավորության վրա: Քամու արագությունը ժամում կազմում է 85 կմ, և ակնկալվում է, որ այն կսաստկանա: Ամենայն հավանականությամբ «Մարիան» երեքշաբթի կհասնի Կարիբյան կղզիների հյուսիս: Վտանգի տակ կարող են լինել Անտիգուան, Բարբուդան, Սենտ Կիտս-Նեվիսը և Մոնսերատը, որոնք վերջերս արդեն տուժել էին «Իրմա» փոթորկից:

Նմանատիպ նյութեր