211652_close_icon
views-count7966 դիտում article-date 09:14 17-09-2017

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Խաչվերաց տոնը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի սեպտեմբերի 17-ին է նշում է Խաչվերաց տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Տոնի կապակցությամբ, վաղը՝ սեպտեմբերի 18-ին, մեռելոց է և կառավարության կողմից հայտարարվել է ոչ աշխատանքային օր։ Փոխարենը աշխատանքային կլինի սեպտեմբերի 23-ը։

Նմանատիպ նյութեր