211652_close_icon
views-count10130 դիտում article-date 22:01 16-09-2017

Աշխարհի գավաթ. Արոնյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի խաղային երկրորդ օրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը պատասխան խաղում սևերում ոչ-ոք խաղաց ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Առաջին պարտիայում հաղթել էր Արոնյանը, ինչը նշանակում է, որ երկու պարտիաների արդյունքով հաղթելով 1,5-0,5 հաշվով, մեր շախմատիստը դուրս եկավ կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչում Արոնյանի մրցակիցը կլինի Վաշյեր-Լագրավ-Սվիդլեր զույգի հաղթողը, որը պետք է որոշվի վաղը՝ թայ-բրեյք փուլում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր