211652_close_icon
views-count9114 դիտում article-date 22:37 16-09-2017

Եգիպտոսի դատարանը հաստատել է նախագահ Մուրսիի դատավճիռը` Կատարի օգտին լրտեսության համար

Եգիպտոսի վերաքննիչ դատարանը հաստատել է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ կայացրած դատավճիռը` Կատարի օգտին լրտեսության համար: Այդ մասին գրում է Հաղորդվում է, որ դատարանը չի բավարարել մեղադրյալի բողոքարկումը և ցմահ ազատազրկման վճիռ է կայացրել, որը Եգիպտոսում հավասար է 25 տարվան: Դատարանը չեղյալ հայտարարեց նախորդ դատավճիռը, ըստ որի նախկին նախագահը պետք է 15 տարի բանտում մնար երկրի ազգային անվտանգության հետ կապված փաստաթղթերի արտահոսքի մեղադրանքով: Հիշեցնենք, որ 2013 թվականի գարնանը Եգիպտոսի մայրաքաղաքում ընթանում էին ցույցեր՝ պահանջելով այն ժամանակվա նախագահի՝ Մուրսիի հրաժարականը: Մի քանի ամիս անց՝ 2013 թվականի հունիսի 30-ին զինվորականները նրան հեռացրին երկրի ղեկավարի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր