211652_close_icon
views-count5104 դիտում article-date 23:59 16-09-2017

Պյոտր Պորոշենկոն Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Դոնբասի և անվտանգության ոլորտի համագործակցության հարցերը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ սեպտեմբերի 21-ի նախատեսվող հանդիպման ժամանակ քննարկելու է Դոնբասի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Ես չեմ կարող խոսել ԱՄՆ նախագահի անունից և չեմ կարող ասել` ինչ հարցեր նա կբարձրացնի հանդիպման ընթացքում, սակայն, իհարկե, մենք քննարկելու ենք Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակը, համատեղ մարտավարության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը, որն ամենակարևոր հարցերից մեկն է», – ասել է Կլիմկինը: Նա նաև նշել է, որ կքննարկվի ԱՄՆ-ի օգնությունը Ուկրաինայում բարեփոխումների իրականացման հարցը: Ինչպես հայտնում է աղբյուրը` Պորոշենկոն ԱՄՆ-ը այցելության ընթացքում ունի պլանավորած 20 հանդիպումներ:

Նմանատիպ նյութեր