211652_close_icon
views-count4341 դիտում article-date 21:39 16-09-2017

Դեսպան Մկրտչյանի այցը Լիտվայի Շյաուլյայ քաղաք

Սեպտեմբերի 15-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Լիտվայի մեծությամբ չորրորդ քաղաքը հանդիսանցող Շյաուլյայ, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Արթուրաս Վիսոցկասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունը՝ տնտեսության զարգացման, զբոսաշրջության աճի ապահովման, առևտրային և մշակութային կապերի հաստատման, ծառայությունների մատուցման և այլ բնագավառներում։ Ապակենտրոնացված համագործակցության զարգացման առումով զրուցակիցներն անդրադարձան փոխադարձ այցերի կազմակերպման անհրաժեշտությանը՝ ընդգծելով պատվիրակության կազմում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավելու կարևորությունը: Հանդիպմանը մասնակցեց նաև Շյաուլյայի հայ համայնքի ղեկավար Ռաֆիկ Կազարյանը: Նույն օրը դեսպան Մկրտչյանն այցելեց Շյաուլյայ շրջանի Պովիլո Վիշինսկիոյի անվան հանրային գրադարան, որտեղ գրադարանի տնօրեն Բրոնիուս Մասկուլիունասի հետ հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների գրադարանների միջև համագործակցության հեռանկարները: Գրադարանի՝ հայ գրականությանը հատկացված բաժինը համալրվեց ՀՀ դեսպանության նվիրաբերած գրքերով: Դեսպան Մկրտչյանը հանդիպում ունեցավ նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր