211652_close_icon
views-count5941 դիտում article-date 20:35 16-09-2017

Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում բռնկված հրդեհի կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել

Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել է 7 պատանիների, որոնք կասկածվում են Կուալա Լումպուրի կրոնական դպրոցում հրդեհ կազմակերպելու մեջ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հինգշաբթի օրը Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի կրոնական դպրոցում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով զոհվել էր առնվազն 25 մարդ` այդ թվում աշակերտներ և ուսուցիչներ: Մայրաքաղաքի ոստիկանապետը հաստատել է ձերբակալության մասին լուրերը: Նշվում է, որ ձերբակալվածները 12-ից 18 տարեկան են:

Նմանատիպ նյութեր