211652_close_icon
views-count5193 դիտում article-date 19:51 16-09-2017

Լոնդոնի մետրոյի ահաբեկչության կապակցությամբ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կասկածանքով երիտասարդ տղամարդու է ձերբակալել: Այդ մասին գրում է Interfaxs-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` տղամարդը 18 տարեկան է: Նրան գտել են Դովեր քաղաքում: «Չնայած այն հանգամանքին, որ մենք բավարարված ենք ձեռք բերված առաջընթացից, այս քննությունը շարունակվում է, և սպառնալիքի մակարդակը շարունակում է մնալ քննադատական», - ասել է հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչ Նիլ Բասուն: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երեկ: Պայթյունի հետևանքով տուժել էր 19 մարդ:

Նմանատիպ նյութեր