211652_close_icon
views-count28433 դիտում article-date 16:52 16-09-2017

Ավտովթար Շիրակի մարզում. Հոռոմի ջրամբարի մոտ Mercedes-ի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Հոռոմի ջրամբարի մոտ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Արման Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի 33 TO 768 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝վարորդն անցել է սթափության զննություն և պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր