211652_close_icon
views-count5567 դիտում article-date 16:01 16-09-2017

Արքայազն Չարլզը Եղիսաբեթ թագուհուն համոզել է հեռացնել աշխատանքից իր անձնական քարտուղարին. Times

Ուելսի արքայազն Չարլզի խնդրանքով Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին աշխատանքից հեռացրել է իր անձնական քարտուղար, սըր Քրիստոֆեր Գեյդթին, գրում է The Times թերթը։ Թերթը նշում է, որ թագուհու անձնական քարտուղարի պաշտոնում Գեյդթն աշխատել է 10 տարի։ Ըստ տեղեկությունների՝ արքայազնի և թագուհու միջև տեղի ունեցած զրույցի ժամանակ Չարլզն ասել է. «Գեյդթը պետք է հեռանա»։ Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Չարլզի անձնական քարտուղար Քլիվ Ալդերթոնը տարաձայնություններ է ունեցել Գեյդթի հետ։ Թերթի տվյալներով՝ Ալդերթոնը մի քանի անգամ խնդրել է Գեյդթին, որպեսզի նա հանդիպում կազմակերպի թագուհու հետ, ինչին, սակայն, վերջինս, չի արձագանքել։

Նմանատիպ նյութեր