211652_close_icon
views-count12033 դիտում article-date 14:39 16-09-2017

7 օր առաջնագծում. Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց. ԱՀ

Սեպտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում աչալրջորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր