211652_close_icon
views-count17677 դիտում article-date 14:10 16-09-2017

Հանցագործությունները կարող են ազդել Հայաստանի իմիջի վրա, եթե մնան չբացահայտված. ՀՀ ոստիկանության շտաբի պետը՝ վերջին դեպքերի մասին. Tert.am

Երևանում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների, հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների, հասարակության մտահոգության և այլ հարցերի շուրջ [url=http://www.tert.am/am/news/2017/09/16/Hovhannes-kocharyan/2485126]Tert.am[/url]-ը զրուցեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի հետ: [b]-Պարոն Քոչարյան, Դատախազության ներկայացրած հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծության համաձայն՝ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով գրանցվել է հանցավորության նվազում և բացահայտման ցուցանիշների բարելավում, սակայն հասարակության արձագանքն այլ է՝ վենդետայի դեպքերն ավելացել են, օրը ցերեկով սպանություններ են տեղի ունենում: Ինչի՞ հետևանք է սա: [/b] -Իմ գնահատմամբ այդ տպավորությունը զգացմունքային գնահատման արդյունք է: Այն, ինչ ներկայացրել է Դատախազությունը, դրանք քրեական վիճակագրության տվյալներն են, իսկ մամուլի հրապարկումներից հետո հանրային արձագանքը բնականաբար պիտի զգացմունքային լինի: Տպավորությունն այնպիսին է, որ իրավիճակը դուրս է եկել իրավապահ մարմինների վերահսկողությունից և հասարակությունը տագնապի զգացողություն է ապրում: Բայց նման դեպքերը կարող են մտահոգության առիթ դառնալ միայն այն ժամանակ, երբ երկրում փոխում են հանցավորության վիճակը և՛ քանակական, և՛ որակական իմաստով: Պաշտոնական տվյալներով հակառակն է՝ առանձնապես ծանր հանցագործությունների նվազում և բացահայտման ցուցանիշների աճ կա: Սպանությունների գծով բացահայտումը այս պահի դրությամբ 70,3% է: [b]-Վերջերս կրակոցների մի շարք դեպքեր գրանցվեցին՝ Շամիրամի դեպքը, ինչի հետևանքով չորս մարդ սպանվեց,մի քանի օր առաջ Էջմիածնում կրակոցներ հնչեցին, ինչի հետևանքով երկու զոհ եղավ, սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվեց, ասացիք՝ իրավիճակը վերահսկելի է, այլապես ինչի՞ մասին են խոսում այս դեպքերը, և արդյոք սա արտառոց չէ՞: [/b] - Ցավոք, քողարկվող, մանրամասն պլանավորած հանցագործությունները, նախապատրաստվող հանցագործությունները միշտ չէ, որ հաջողվում է կանխել: Դա քրեաբաններին հայտնի օրինաչափություն է և ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Հայտնի է, թե ինչ ահաբեկչություններ են տեղի ունենում Եվրոպայում, ամենազարգացած երկրներում անգամ չի հաջողվում դրանք կանխել: Մեր հասարակությանը հորդորում եմ կենտրոնանալ իրավապահների աշխատանքի արդյունքի վրա: Ես էլ ավելի կմտահոգվեի, եթե նման արարք կատարած անձինք մնային անպատիժ, հնարավորություն ունենային խուսափել քրեական պատասխանատվությունից և գործերը մնային չբացահայտված: Դա կլիներ իրոք շատ մտահոգիչ, բայց եթե նայում ենք բացահայտումների ցուցանիշը, ապա դրանք բավականին հաջող են: Այսինքն, նման հանցավոր արարքներ կատարած անձինք վաղ, թե ուշ կանգնում են դատարանի առաջ: Այս վերջին՝ Վերնիսաժի դեպքի ենթադրյալ մեղադրվողներին պարզելը լուրջ օպերատիվ աշխատանքի արդյունքն էր: Աշխատանքները տարվում են, ամեն դեպքում, պետք է նայել՝ հաջողվո՞ւմ է դրանք բացահայտել, թե՞ ոչ, հաջողվո՞ւմ է մեղադրվողներին կանգնեցնել դատարանի առաջ, թե՞ ոչ: Եթե այս կոնտեքստում նայենք, կտեսնենք, որ իրավիճակը վատ չէ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել: Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/09/16/Hovhannes-kocharyan/2485126]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր