211652_close_icon
views-count5938 դիտում article-date 13:37 16-09-2017

Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկության փուլում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 16-17-ը Փարիզում մասնակցում է աշխարհի գավաթի խաղարկության փուլին։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է Վահագն Դավթյանին (օղակներ), Հարություն Մերդինյանին (նժույգաթափեր) և Արթուր Դավթյանին (բազմամարտ)։ Նախքան աշխարհի առաջնությունը սա ևս մեկ նախապատրաստական փուլ է մեր մարմնամարզիկների համար։ Գավաթի խաղարկությունից հետո Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնելու Փարիզում։ Սեպտեմբերի 27-ին մեր թիմը Ֆրանսիայի մայրաքաղաքից կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու տարվա գլխավոր ստուգատեսին։ Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-8-ը։

Նմանատիպ նյութեր