211652_close_icon
views-count23361 դիտում article-date 14:03 16-09-2017

Թուրքիայում դատապարտված կինը փորձել է ճամպրուկի մեջ տեղավորված՝ անցնել Վրաստանի տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի «Սարթ» անցակետում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի՝ 47-ամյա Դոմենտի Սուրմանիձեն։ Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, սահմանապահները նկատել են, որ տղամարդը շատ մեծ դժվարությամբ է քարշ տալիս իր ճամպրուկը և պահանջել են բացել այն։ Պարզվել է, որ ճամպրուկում կին կա՝ Ռուսաստանի քաղաքացի, 27-ամյա Անգելինա Սնուսենկոն, ով փորձել է ճամպրուկի մեջ տեղավորված՝ հատել թուրք-վրացական սահմանը։ Նրան պատկանող անձնագրում հայտնաբերվել է Թուրքիայի տարածքը լքելու կեղծ թույլտվության կնիք։ Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս գտնվում է իրավապահների հսկողության ներքո և ստորագրությամբ ազատ է արձակվել՝ Թուրքիայի տարածքը չլքելու պայմանով, քանի որ Քեմերում ալկոհոլի ազդեցության տակ 67-ամյա տղամարդու էր սպանել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր