211652_close_icon
views-count4648 դիտում article-date 13:48 16-09-2017

Աշխարհն առանց ՄԱԿ-ի առավել վատը կլիներ. Անգելա Մերկել

Այսօրվա աշխարհն առանց Միացյալ Ազգերի Կազմակերպության ավելի վատը կարող էր լինել։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր ամենշաբաթյա տեսաուղերձում, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում, հաղորդում է DW-ն։ Հայտարարությունը նա արել է սեպտեմբերի 19-ին բացվելիք ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախաշեմին։ Կանցլերը հատկապես ընդգծել է խաղաղապահ զորքերի մեծ դերը՝ համաշխարհային մակարդակով, ինչպես նաև կլիմայի գլոբալ փոփոխության հարցով Փարիզում ստորագրված համաձայնագիրը՝ ասելով, որ առանց ՄԱԿ-ի հսկայական ջանքերի, դրա հասնել հնարավոր չէր լինի։ Միևնույն ժամանակ Մերկելը նշել է, որ միջզգային հակամարտությունների կարգավորման հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արդյունավետությունը էապես սահմանափակված է ՄԱԿ ԱԽ-ի անդամների կողմից մշտապես այս կամ այն որոշման վրա վետո դնելու կամ որոշումը չընդունելու պատճառով։

Նմանատիպ նյութեր