211652_close_icon
views-count8302 դիտում article-date 13:02 16-09-2017

Գերմանիան ավելի կսահմանափակի Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները

Գերմանիան մտադիր է էլ ավելի սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի հասնի իր ձերբակալված հայրենակիցների ազատմանը։ Այդ մասին հայտարարել է Գերմանայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում։ «Մենք ստիպված ենք լինելու Թուրքիայի հետ համատեղ տնտեսական նախագծերը վերանայել»,-ընդգծել է Մերկելը՝ վրդովմունք հայտնելով, որ Անկարան շարունակում է շրջանցել մարդու իրավունքները և բանտարկված պահել Գերմանիայի քաղաքացիներին։ Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում ներկա պահին անազատության մեջ է գտնվում Գերմանիայի 50-ից ավելի քաղաքացի։ Սպասվում է, որ հոկտեմբերին Գերմանիան ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու հարցը կբարձրացնի Եվրամիության գգաթնաժողովում։

Նմանատիպ նյութեր