211652_close_icon
views-count10436 դիտում article-date 10:49 16-09-2017

Հարկայինը գերավճարներ է վերցվել մանր ու միջին ձեռնարկություններից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրել է. «Կառավարության գործունեության մեկամյակի առթիվ հրապարակված հաշվետվությամբ ուշագրավ փաստ է արձանագրվել, պարզվում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերավճարները՝ ընթացիկ հարկային պարտավորություններից բացի, պետական բյուջե վճարված հավելյալ հարկերը, նվազել են 6.4 մլրդ դրամով, և այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմել են 265 մլրդ 484.7 մլն դրամ։ Մինչև հիմա իշխանությունները հրապարակում էին միայն խոշոր հարկատուների գերավճարները, և հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել էր 151.7 մլրդ դրամ։ Բայց հիմա պարզվում է՝ գերավճարներ են վերցվել ոչ միայն խոշոր բիզնեսից, այլև՝ մանր ու միջին ձեռնարկություններից, մոտ 110 մլրդ դրամի չափով։ Ի դեպ, այս մասին միշտ խոսել է Համաշխարհային բանկը՝ շեշտելով տարեկան ավելի քան 250 մլրդ գերավճար հավաքելու մասին, և նախազգուշացնելով, որ այդ ամենը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր