211652_close_icon
views-count6294 դիտում article-date 10:41 16-09-2017

Միայն խորհրդարանով հնարավոր չէ դրական արդյունք արձանագրել. Արմեն Մարտիրոսյան.«168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Շատ դրական եմ վերաբերվում այն հանգամանքին, որ «Ելքի» մեր գործընկերները որոշակի զիգզագներից հետո եկան այն տեսակետին, ինչ հայտնում էր «Ժառանգությունն» ի սկզբանե՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից», - «168 ժամի»-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով «Ելքի»՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության մասին։ Խոսելով այն մասին, թե իրենք կաջակցե՞ն այդ նախաձեռնությանը, Ա. Մարտիրոսյանն ասել է, որ, եթե իրենց կդիմեն, այդ ժամանակ կքննարկեն այդ խնդիրը։ Հարցին՝ այնուամենայնիվ, հասարակության անհրաժեշտություն էլ կլինի՞, Ա. Մարտիրոսյանն այսպես է պատասխանել. «Բնականաբար, դա այնպիսի խնդիր է, որ միայն խորհրդարանով հնարավոր չէ դրական արդյունք արձանագրել, որովհետև ակնհայտորեն արդեն իսկ Արմեն Աշոտյանի ու Էդուարդ Շարմազանովի շուրթերով իշխանությունն իր բացասական կարծիքը հայտնել է, և ակնհայտ է, որ քվեարկությունն ինչպես իշխանությունը որոշի, այնպես էլ կլինի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր