Բազմաթիվ նախկին պատգամավորներ կարող են պահել իրենց համարանիշները. «Ժամանակ»
2017.09.16 10:23


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորները ստացել են նոր պետական համարանիշեր: Եթե նախկինում ԱԺ պատգամավորներին տրվող համարանիշերն ունեին 0011 կոդ, ապա այն փոխարինվել է НН11 կոդով: Սրա պատճառն այն է, որ ԱԺ նախկին բազմաթիվ պատգամավորներ, ովքեր չեն վերընտրվել, ցանկացել են իրենց պահել խորհրդարանից ստացած համարանիշերը, որը ընդգծում է ԱԺ նախկին պատգամավորի իրենց ստատուսը և ապահովում անձեռնմխելիություն ու պաշտպանություն:
Իշխանություններն էլ ընդառաջ գնալով նախկիններին՝ փոխել է նոր պատգամավորներին տրվող պետհամարանիշերի կոդը և հինը նվեր թողել նախկիններին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
