211652_close_icon
views-count8660 դիտում article-date 09:39 16-09-2017

Հայաստան մատակարարվող ռուսական գազի «արտոնյալ» գինը ԵԱՏՄ-ում ամենաթանկն է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարա­պետյանն Ազգային ժողովի այս նստաշրջանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդ­րադառնալով այն խնդրին, որ ԵՏՄ երկրների շարքում Հա­յաստանում գազի սակագ­ներն ամենաբարձրն են՝ հայ­տարարել էր, թե դա պետք է համեմատության մեջ դի­տարկել: «Համեմատությունը պետք է բերել չափման միա­վորով, որովհետև տրանզի­տի գինն ու հեռավորությունը տարբեր են, բայց մենք այսօր բոլոր մատակարարներից, որոնց հետ աշխատում ենք, ունենք արտոնյալ գին»,- հայ­տարարել էր նա: Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ մեր երկիրը ներքին սպառ­ման համար գազ ստանում է Ռուսաստանից: ՌԴ-ն հայ-վրացական սահմանին 1000 խմ գազի գինը սահմանել է 150 դոլար, մինչդեռ այն ՀՀ սպառողներիս վաճառվում է կրկնա­կի թանկ գնով՝ մոտ 300 դոլարով: Իսկ այս դեպքում, անցյալի նման մենք չենք կա­րող միայն ՀՀ իշխանություննե­րին ու Հանրային ծառայու­թյունները կարգավորող հանձ­նաժողովին մեղադրել, թեև այս դեպքում նրանք երբևէ հա­մարձակություն չունեցան իրենց տղամարդու խոսքն ասելու: Այս դեպքում բաժա­նորդներիս վրա գազը վաճա­ռում է նույն ՌԴ-ն կամ ՌԴ պե­տական «Գազպրոմ» ընկերու­թյունը, որ գազը հասցնում է հայ-վրացական սահմանին: Մեր երկրում գազաբաշխման միակ օպերատոր «Գազպրոմ- Արմենիան» արդեն մի քանի տարի է, ինչ ամբողջությամբ ռուսական «Գազպրոմ»-ի սե­փականությունն է: Այսինքն՝ այս դեպքում ասել, թե ՌԴ-ն մեզ գազը վաճառում է 150 դոլա­րով, վաղուց արդիական չէ: Եվ սահմանին գազի գին հասկա­ցողությունն արդեն կեղծ ձևա­կերպում է: Այս դեպքում ամ­բողջ ճշմարտությունն այն է, որ հենց ՌԴ-ն է Հայաստանին գա­զը վաճառում 300 դոլարով: Եվ Կ. Կարապետյանի հայտարարությունը, թե էներգակիր­ների գինը Հայաստանում, տա­րածաշրջանի համեմատ, ար­տոնյալ է, բոլորովին էլ իրակա­նությանը չի համապատասխա­նում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր