211652_close_icon
views-count7541 դիտում article-date 20:10 15-09-2017

Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երաժշտախումբը համերգային շրջագայություն է կատարել Իրանում

Սեպտեմբերի 9-15-ը Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի երաժշտախումբը համերգային շրջագայություն կատարեց Իրանում, որի ընթացքում հայ երաժիշտները իրանական և հայկական շրջանակներում հանդես եկան համերգային ներկայացումներով: Այցի շրջանակներում երաժշտական դպրոցի անձնակազմը հյուրընկալվեց նաև Իրանում ՀՀ դեսպանությունում, որի ընթացքում Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը մրցելույթները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար շնորհակալություն հայտնեց պատանի հայ երաժիշտներին և դպրոցի ղեկավար կազմին՝ հավելելով, որ նման խմբերի այցերի ընթացքում հայ կատարողական արվեստն ու հայկական դասական երաժշտությունը ներկայացնելը լավագույն միջոց է Հայաստան-Իրան մշակութային կապերի ամրապնդման համար: Հայաստանից ժամանած հյուրերը պատմեցին Իրանում իրենց շրջագայությունների, համերգային ներկայացումների, ինչպես նաև կարճ ժամանակահատվածում Թեհրանից ստացած վառ տպավորությունների մասին: Հանդիպման ավարտին դեսպան Թումանյանը հաջողություն մաղթեց երաժշտախմբի անդամներին և հույս հայտնեց, որ հետագայում ևս կիրականացվեն նմանատիպ համերգային ծրագրեր:

Նմանատիպ նյութեր