211652_close_icon
views-count12611 դիտում article-date 21:06 15-09-2017

Մետրոմշենի 103 դպրոցի հայկական մասը 10 առաջին դասարանցի ունի

Թբիլիսիի Մետրոմշեն թաղամասի թիվ 103 դպրոցի հայկական հատվածն այս տարի 10 աշակերտ ունի: Ավելի շատ հայ աշակերտ ունի նույն դպրոցի վրացական հատվածը՝ 13 աշակերտ: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/103-%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%A8-10-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/]aliq.ge[/url]-ն: Դպրոցի փոխտնօրեն, հայկական բաժնի վարիչ Հասմիկ Պապիկյանը բացատրություն չի գտնում, թե ինչու են ծնողները նախապատվությունը տվել վրացական կրթությանը: Ասում է՝ իրենց դպրոցում վրացերենի ու բոլոր առարկաների ուսուցման մակարդակը չի զիջում վրացականին: Դպրոցը ոսկե մեդալակիրներ է ունեցել, շրջանավարտները հաջողությամբ ընդունվում և սովորում են մայրաքաղաքի բուհերում: «Այս տարի էլ մենք ծնողների հետ մեծ աշխատանք ենք տարել, սա հայախոս թաղամաս է, փորձել ենք հորդորել, որ երեխաներին հայկական դասարան ուղարկեն, բայց միշտ վերջին խոսքը եղել է ծնողինը»,- ասում է Հասմիկ Պապիկյանը: Թիվ 103 դպրոցը տևական վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել այս տարվա հունվարին: Դպրոցի հայկական մասն այս պահին 105 աշակերտ ունի:

Նմանատիպ նյութեր