211652_close_icon
views-count4682 դիտում article-date 22:54 15-09-2017

Թրամփը նոյեմբերին կայցելի Չինաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր է նոյեմբերին այցելել Չինաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա: Այդ մասին գրում է Interfaxs-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` նա լրագրողներին ասել է, որ հնարավոր է նաև այցելի Վիետնամ, որտեղ նոյեմբերի 10-11-ը կանցկացվի ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների գագաթնաժողովը: Նախագահը չի բացառել նաև այցը Ֆիլիպիններ:

Նմանատիպ նյութեր