211652_close_icon
views-count68319 դիտում article-date 19:54 15-09-2017

Սեպտեմբերի 18-ին և 21-ին ոչ աշխատանքային օրեր են, 23-ին՝ աշխատանքային

ՀՀ Կառավարության 2017թ.-ի օգոստոսի 17-ի 991-Ն որոշմամբ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը: Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նա­խա­գծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հան­րա­պե­տության քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները Հաջորդ ոչ աշխատանքային օրը սեպտեմբերի 21-ին է՝ Հայաստանի անկախության օրը: Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվել է անկախության հանրաքվե: Խորհրդային Հայաստանի քեարկության իրավունք ունեցող բնակիչների 94,99 տոկոսն «այո» է ասել «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին:

Նմանատիպ նյութեր