211652_close_icon
views-count10115 դիտում article-date 17:43 15-09-2017

Աշխարհի Գավաթ. Արոնյանը տպավորիչ հաղթանակ տարավ Իվանչուկի նկատմամբ

Թբիլիսիում ընթանում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի խաղային առաջին օրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով բավական գեղեցիկ հաղթանակ տարավ ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Ինչ որ տեղ անսպասելի էր, որ Արոնյանն այսքան արագ հաղթանակի կհասնի. արդեն 24-րդ քայլում Իվանչուկը անձնատուր եղավ: Թերևս, ճակատագրական եղավ սևերի 10-րդ քայլը, որի վրա ուկրաինացին 42 րոպե վատնեց, որի պատճառով ցայտնոտի մեջ հայտնվեց: Վաղը կկայանա քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ խաղային օրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր