211652_close_icon
views-count2549 դիտում article-date 16:58 15-09-2017

Ժամանակավորապես կդադարեցվի Երևան քաղաքի Աբովյան փողոցի՝ Թումանյան-Պուշկինի ճանապարհահատվածի երթևեկությունը. քաղաքապետարան

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 16-ին` ժ. 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր