211652_close_icon
views-count9047 դիտում article-date 16:06 15-09-2017

Ամերիկացի սենատորն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ կապված ՌԴ-ից C-400 ԶՀՀ-ներ գնելու հետ

Ամերիկացի ազդեցիկ դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը Սպիտակ Տանն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ և մտածել հետագայում ՆԱՏՕ-ում նրա հանդես գալու մասին, գրում է հեղինակավոր Politico պարբերականը։ Սենատորը զգուշացրել է, որ Ռուսաստանից C-400 զենիթահրթիառյին համակարգեր գնելու Անկարայի որոշումը կարող է հարվածել-թուրք-ամերիկյան հարաբերություններին, քան որ որպես ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիայի գործարքը շրջանցում է Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Նամակը սենատորը հղել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին՝ նրանում հիշեցնելով, որ նախորդ ամիս ընդունված օրենքը հստակորեն սահմանում է, որ պատժամիջոցներ կկիրառվեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք ՌԴ-ի հետ պաշտպանական ու հետախուզական ոլորտներում կհամագործակցեն։

Նմանատիպ նյութեր