211652_close_icon
views-count6914 դիտում article-date 16:19 15-09-2017

ԿԲ խորհրդի նիստում փոփոխություններ են իրականացվել մի շարք կանոնակարգերում

Սեպտեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը հաստատել է «Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումների վերաբերյալ» կանոնակարգ 4/18-ը, «Ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյանից հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները և ծավալները» կանոնակարգ 4/19-ը և «Ածանցյալ ֆինանսական գործարքների գրանցման կարգն ու ժամկետները, գրանցամատյանի վարման, տեղեկությունների ներկայացման, պահպանման, տրամադրման կարգն ու պայմանները» կանոնակարգ 4/20-ը: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Կարգավորվող շուկայի օպերատորի՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/03-ում, «Կենտրոնական դեպոզիտարիայի՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/04-ում, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց՝ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ում, «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին ԿԲ լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» կանոնակարգ 10/03-ում և «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը կանոնակարգ 15-ում: Վերաձևակերպվել են «ԳՈւԴԱՎԻ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 155 և Ա/Ձ Լևոն Ավանեսյան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 710/1 լիցենզիաները: Հաշվառվել են «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության «Նժդեհ», «Աջափնյակ», «Նոր Արեշ», «Ամիրյան», «Ազատություն» և «Էջմիածին» մասնաճյուղերը

Նմանատիպ նյութեր