211652_close_icon
views-count4437 դիտում article-date 18:06 15-09-2017

Լոնդոնի մետրոյում պայթյուն է որոտացել

Լոնդոնի Parsons Green կայարանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մի քանի ուղևորներ այրվածքներ են ստացել: Այդ մասին գրում է РИА Новости-ին: Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից: Ականատեսներից մեկը Twitter-ում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ պայթյունը և դրան հաջորդած բռնկումը տեղի են ունեցել սպիտակ դույլում, որը դրված է եղել գնացքի վագոնում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարներն ու շտապօգնությունը: Նշենք, որ մետրոյում հիմնականում եղել են աշխատանքի գնացող մարդիկ:

Նմանատիպ նյութեր