211652_close_icon
views-count40656 դիտում article-date 14:44 15-09-2017

«Կլասիկ» խարդախություն՝ Երևանում. «Ինեկոբանկ»-ի միջոցով դասախոսի, գանձապահի, տեխնիկական բաժնի պետի տեղակալի անունով խոշոր չափի գումարի ապրանքներ են գնել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել անհայտ անձի կողմից խարդախություն կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Երևան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Մարինա Մոռլյանը դիմել է Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ անհայտ անձը իր անձնագրային տվյալներն օգտագործելով ու կեղծելով իր ստորագրությունը՝ նույն օրը Թումանյան փողոցի վրա գտնվող «Ինեկոբանկ»-ի միջոցով «US Laptop» խանութից, որը գտնվում է Սայաթ Նովա պողոտայում, խաբեությամբ, չարաշահելով վստահությունը՝ գնել է iPhone տեսակի բջջային հեռախոս, որի արժեքն է 480 հազար դրամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մոռլյանն աշխատում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում՝ որպես դասախոս։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, «Ինեկոբանկ»-ի միջոցով «US Laptop» տեխնիկայի խանութից «Զվարթնոց» օդանավակայանի գանձապահ, 25-ամյա Սուսաննա Կարապետյանի անձնագրային տվյալներն ու ստորագրությունը կեղծելով՝ նույնպես կատարել են խարդախություն՝ վերցնելով 540 հազար դրամի Asus տեսակի դյուրակիր համակարգիչ։ Նույն բանկի միջոցով նույն խանութ-սրահից այս անգամ խարդախությամբ վերցրել են Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Սերգեյ Հակոբյանի անվամբ DEL տեսակի համակարգիչ, որի արժեքն է 540 հազար դրամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Հակոբյանն աշխատում է «Ալֆա» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական բաժնի պետի տեղակալ։ Նշված դեպքերով նույնպես Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր