211652_close_icon
views-count7872 դիտում article-date 12:04 15-09-2017

Սոնա Ասատրյանը՝ շախմատի մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի պատանիների և աղջիկների (Մ 8, 10, 12, 14, 16 և18 տարեկաններ) Եվրոպայի առաջնությունը: Մ 18 տարեկան աղջիկների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Ասատրյանը փայլուն հանդես եկավ: Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և նվաճեց չեմպիոնական տիտղոսը (5 հաղթանակ, 4 ոչ-ոքի): Ասատրյանը 128 կետով բարելավեց նաև անհատական վարկանիշը: Այս տարիքային խմբում Մարիամ Ավետիսյանը 6 միավորով 7-րդն է: Մ 16 տարեկան աղջիկների առաջնությունում Աննա Սարգսյանը 7 միավորով բաժանեց 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստուհին դարձավ չորրորդը և անմասն մնաց մեդալից: Մ 10 տարեկան տղաների մրցապայքարում Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով բաժանեց 3-7-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով բավարարվեց 6-րդ հորիզոնականով: Մրցանակային տեղերին մոտ էին Շանթ Սարգսյանը (Մ 16) և Հայկ Մարտիրոսյանը (Մ 18): Նրանք վերջին տուրից առաջ իրենց մրցաշարերում բաժանում էին առաջին տեղը, սակայն որոշիչ պարտիաներում կրած պարտությունները նրանց ետ մղեցին (համապատասխանաբար 6-րդ և 7-րդ տեղեր): Առաջնությանը մասնակցում էր Հայաստանի 36 ներկայացուցիչ: Իրենց տարիքային խմբերում լավագույն տասնյակում են նաև Բենիկ Աղասարովը (Մ 8, 10-րդ տեղ) և Մարիամ Մկրտչյանը (Մ 14, 10-րդ տեղ):

Նմանատիպ նյութեր