211652_close_icon
views-count9218 դիտում article-date 09:39 15-09-2017

Որոշումն արդեն կայացվել է. Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «2018-ի վարչապետի հարցը ՀՀԿ-ում արդեն լուծված է՝ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: ՀՀԿ վերնախավին այս ակնարկը հասել է իշխանության ամենաբարձր օղակից: Սակայն այս մասին նախագահականը չի շտապում հայտարարել, որովհետև ուզում են հասկանալ, թե այս ընթացքում ով ինչպես է իրեն դրսևորելու: Այսինքն` «Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան» երկընտրանքում ով ինչպես կկողմնորոշվի: Սա նաև հետաքրքիր ստուգատես է լինելու շատերի համար, թե ով ինչ չափով է պատրաստ Սերժ Սարգսյանին հաճոյանալու: Իսկ Կարեն Կարապետյանն էլ շատ հեշտ կարող է հասկանալ, թե ովքեր են իր «չարակամները»: Գաղտնիք չէ, սակայն, որ երբեմն բավական անակնկալ նշանակումներ են լինում կառավարման օղակներում: Հնարավո՞ր է, որ վերջին պահին այս որոշումը փոխվի. այս հարցին մեր աղբյուրը կտրուկ պատասխանեց, որ սա այդ դեպքը չէ, վճռական որոշումն արդեն կայացվել է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր